Ներքին 4 տարի առաջ - 22:42 31-07-2022

Հիվանդանոց տեղափոխված 63-ամյա կինը մահացել է. ըստ աղջկա`մայրը տարբեր տեսակի դեղահաբեր է խմել. shamshyan.com

Տավուշի մարզում 63-ամյա կինը մահացել է տարբեր տեսակի դեղահաբեր է խմելուց հետո մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյային քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 30-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Լ.Ս.-ն է: Տեղում վերջինիս աղջիկը հայտնել է, որ իր մայրն իրեն ասել է, որ այդ օրը՝ օրվա տարբեր ժամերին, պարբերաբար օգտագործել է տարբեր քանակության դեղահաբեր՝ «Ամիտրիպտիլին և Աֆոբազոլ» տեսակի դեղահաբեր, ինչից էլ մայրը թունավորվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 31-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ Լ.Մ.-ն թերապևտիկ բաժանմունքում՝ բուժաշխատակիցների ներկայությամբ, մահացել է:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան