Ավելին 4 տարի առաջ - 16:13 31-07-2022

Սննդաբանը նշել է ամառային երկու ամենավնասակար մթերքները

Շաքարի բարձր պարունակությամբ մթերքները, առաջին հերթին՝ քաղցր գազավորված ըմպելիքները և պաղպաղակը, ցանկալի է ամռանը բացառել սննդաբաժնից, դրանք վնասակար ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա, «Գազետա․Ru»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։

Ըստ սննդաբանի, ամենավնասակարը քաղցր գազավորված ըմպելիքներն են, որոնք ուղղակի հակացուցված են ամառվա շոգին․ շաքարը հեղուկ տեսքով շատ ավելի արագ է ներծծվում արյան մեջ և լուրջ հարված է հասցնում բոլոր օրգաններին ու համակարգերին։

«Շաքարը խթանում է բորբոքային պրոցեսների զարգացումը։ Դրա կանոնավոր օգտագործումը կարող է սրտի և ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ»,- զգուշացրել է բժիշկը։

Երկրորդ ամենավնասակար մթերքը պաղպաղակն է՝ հատկապես ճարպերով և արմավենու յուղով հարուստ ոչ թանկ տեսականին:

«Պաղպաղակի մեջ նույնպես բարձր է շաքարի պարունակությունը, բացի այդ, սառը պաղպաղակը չարաշահելու դեպքում մեծ է անգինայով կամ լարինգիտով հիվանդանալու վտանգը։ Ավելի լավ է պաղպաղակ ուտելիս տաք ոչ քաղցր ըմպելիք խմել»,- նշել է սննդաբանը։

Բժիշկը նաև հորդորել է հրաժարվել տապակած կարմիր մսից՝ հղում անելով բազմաթիվ հետազոտությունների տվյալներին․ սննդաբանն ասել է, որ դրա օգտագործումը նպաստում է ծերացման գործընթացների արագացմանը և կարող է աղիների քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան