Ներքին 4 տարի առաջ - 22:38 30-07-2022

4 տարի ուշացումով հասկացե՞լ ենք, թե ինչու էր «Հանրապետականն» ընտրել «Եթե մտահոգ ես…» կարգախոսը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով․

«1. «Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ»

2. «Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերմամբ»

3. «Եթե մտահոգ ես երկրի ապագայով»

4. «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ»

5. «Եթե մտահոգ ես Արցախի ապագայով»

6. «Եթե մտահոգ ես բանակի մարտունակությամբ»

4 տարի ուշացումով հասկացե՞լ ենք արդյոք, թե ինչու՞ էր 2018թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականն ընտրել «Եթե մտահոգ ես…» կարգախոսը: Բոլոր մտահոգությունները 100%-անոց իրական էին:

Այնինչ, Նիկոլին ընտրողների թունավորված էյֆորիան խժռեց Հայաստանի ու Արցախի ապագան, զոհաբերեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, թշնամուն հանձնեց Հայրենիքի զգալի մասը, վտանգեց պետության սահմանները, ապականեց ազգային արժեքներն ու քայքայեց բանակը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում