Արտաքին 4 տարի առաջ - 10:13 30-07-2022

Լավրովը բացահայտել է Բլինկենի հետ զրույցի թեմաները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Սա նրանց առաջին դեմառդեմ զրույցն էր 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

Լավրովի խոսքով՝ կողմերը քննարկել են պետությունների միջև գերիների փոխանակման հարցը։ Այդ կապակցությամբ նա ամերիկացի գործընկերոջը կոչ է արել վերադառնալ «հանգիստ դիվանագիտության» և հրաժարվել շահարկումներից։

Զրույցի ընթացքում Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նպատակները կկատարվեն։ Ըստ նրա՝ անընդունելի է սննդի թեման օգտագործել քաղաքական նպատակներով:

Ռուս նախարարը նաև նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը միայն ձգձգում է հակամարտությունը՝ երկարացնելով Կիևի ռեժիմի հոգեվարքը և բազմապատկելով զոհերը։ Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը խստորեն պահպանում են միջազգային իրավունքի նորմերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան