Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:11 29-07-2022

Փաշինյանն անձնապես, նրա թիմն ու նրա օրակարգը ընդհանրապես անընդունելի է հայ ժողովրդի մեծ մասի համար․ Սողոմոնյան

«Հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով մտահոգվող հայրենակիցներիս տանջող հարցերի մեջ կա մեկը, որն ամենակարևորներից է։ Եվ այդ հարցի պատասխանն է բացելու դժբախտությունների այս ամբողջ շրջափուլից դեպի ելք դուռը։ Այդ հարցը հարցը կարելի է ձևակերպել ըստ հետևյալի․ որն է այն օրակարգը, որը կարող է մի դրոշի ներքո միավորել բովանդակ հայ ժողովրդին՝ անկախ կուսակցական, քաղաքական, խմբային պատկանելիությունից և այլ պատկերացումներից»։ «Դիմադրության» շարժման այսօրվա հնարահավաքի ժամանակ ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը անձնապես, նրա թիմն ու նրա օրակարգը ընդհանրապես անընդունելի է հայ ժողովրդի մեծ մասի համար Հայաստանում և Սփյուռքում։ Միևնույն ժամանակ կան իրողություններ, որոնք հնարավոր չէ չարձանագրել և անտեսել․ մեր ժողովրդին դեռևս մատչելի ձևով չենք կարողանում ներկայացնել այն մեծ ռազմավարական օրակարգը, որ մեր ուրաքանչյուր հասուն հայրենակցին թույլ կտա հասկանալ, թե իր անձնական նպատակներից զատ հանուն ինչի է ապրում և ուր է գնում իր ժողովրդի հետ միասին»,- նշեց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով