Ավելին 4 տարի առաջ - 11:28 29-07-2022

Sprite-ն այլևս կանաչ շշերով չի վաճառվի

Քաղցր գազավորված Sprite ըմպելիքը հրաժարվում է իր կանաչ պլաստիկ շշերից, որոնցով վաճառվել է ավելի քան 60 տարի:

Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից շշերի կանաչը կփոխի թափանցիկ պլաստիկով: Այս քայլն արվել է բնապահպանական պատասխանատվության բարձրացման շրջանակում:

Sprite-ի ներկայիս կանաչ պլաստիկը պարունակում է կանաչ պոլիէթիլենային տերեֆտալատ (PET), հավելում, որի դեպքում հնարավոր չէ վերամշակման միջոցով նոր շշեր ստանալ:

«Ներկանյութի բացառումը բարելավում է վերամշակման ենթակա նյութի որակը»,- հայտարարել է R3CYCLE-ի՝ պլաստիկի արտադրության խմբի գործադիր տնօրեն Ջուլիան Օչոան, որը Coca-Cola-ին օգնում է բարելավել փաթեթավորման թափոնների վերամշակումը:

Սպառողները Sprite շշերի վրա կնկատեն նաև թարմացված պատկերանշանը և նոր դիզայնը. հայտնի կանաչ երանգը կշարունակի օգտագործվել Sprite պիտակների վրա:

Coke-ի տեսականիի մյուս խմիչքների, այդ թվում՝ Fresca-ի, Seagram's-ի և Mello Yello-ի շշերի կանաչը թափանցիկ պլաստիկով կփոխարինվի առաջիկա ամիսներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան