Ներքին 4 տարի առաջ - 19:29 28-07-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության իրազեկող միջոցառումներ է անցկացրել Լոռու 2 ճամբարներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 28-ին, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով ուղղված ևս մեկ իրազեկող միջոցառում անցկացրեց, այս անգամ, Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան և «Ծիծեռնակ» ուսանողական ճամաբարներում։

Ինչպես տեղեկացնում են տեսչական մարմնից, միջոցառմանը ներկա էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև Լոռու տարածքային բաժինների մասնագետները։

«Վերջիններս ճամբարներում հանգստացող 7-13 տարեկան երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցին։ Երեխաներն ու պատանիները սովորեցին հրդեհային անվտանգության կանոններն ու թե ինչ կանխարգելիչ գործողություններ են անհարժեշտ հրդեհի ժամանակ։ Քննարկվեցին նաև տարհանման ձևերն ու միջոցները, կրակմարիչի հետ վարվելու կանոնները, անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների աղբյուրները արագ չեզոքացնելու գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուր՝ հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ երեխաների հարցրերին ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցների հանգամանալից ու սպառիչ պատասխաններով էլ ավարտվել է իրազեկամն միջոցառումը, որի նպատակը հրդեհային անվտանգության կոնոններն ուսուցանելն ու տեղեկացված սերունդ դաստիարակելն է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի