Ներքին 4 տարի առաջ - 18:59 28-07-2022

Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մի շարք ավտոճանապարհների վերականգնման և բարելավման վերաբերյալ նիստ է տեղի ունեցել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների այլ ներկայացուցիչներ։

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն այս տարի արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի ավարտը։

Ծրագրի իրականացման գործընթացը սահուն կերպով ավարտին հասցնելու համար նիստին անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերել են որոշ հողատարածքների օտարմանն ուղղված ընթացիկ աշխատանքների կատարմանը և այլն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան