Ներքին 4 տարի առաջ - 16:24 28-07-2022

Գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.
«SOS․․․
Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։
Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։
Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։ Հուլիսի 25--ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև ժամի առավոտվա 10:00, որպեսզի ջորը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։
Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։
Էս ինչ բացթողի և արհամարական վիճակ է և անգործություն։
Այդպես չի կարող շարունակվել, Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստվում և պետք կլինի կանեն ավելին։
Իսկ դուք նոր հանքեր եք ուզում, այ կստանաք հա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով