Ներքին 4 տարի առաջ - 22:55 27-07-2022

Գնել Սանոսյանը Հրազդանում ծանոթացել է կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ և ծանոթացել Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին։

Հայաստանի Հանրապետության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն. եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն. եվրոն` դրամաշնորհ:

Նախարարը սկզբում հետևել է Ակունք համայնքում կառուցվող փոխաբեռնման կայանի շինարարական աշխատանքներին, որտեղ նախատեսվում է Աբովյանի տարածաշրջանի բնակավայրերից հավաքված աղբը կուտակել, խտացնել, ապա մեծ կոնտեյներներով տեղափոխել նոր կառուցվող սանիտարական աղբավայր։

Այս աշխատանքներին զուգահեռ երկու մարզերի ինտեգրված աղբահանության համակարգի ներդրման նպատակով միջազգային մրցույթով ընտրված շվեդական «ՍՎԵԿՈ» ընկերության խորհրդատուների հետ մշակվում և ավարտական փուլում են ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները։ Մշակվել են աղբավայրի և փոխաբեռնման կայանների շահագործման համար անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը և ընթացքում են վերջիններիս գնման համար մրցութային փաթեթների պատրաստման աշխատանքները։ Մշակվել են նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աղբատար մեքենաների ու աղբամանների տեխնիկական բնութագրերն ու քանակը։ Նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացը։

Սանիտարական աղբավայրի և փոխաբեռնման կայանների շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի տարեվերջին։

Նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել սահմանված ժամկետին և աղբավայրի շինարարությունն ավարտել նախանշված ժամկետում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով