Ներքին 4 տարի առաջ - 16:35 27-07-2022

Ովքեր են Երևանի վարչական շրջանների «ամենաթարմ» ղեկավարները

Այս տարի Երևանի վարչական շրջանների համար իսկակակն իրարանցում էր։

Oragir.news-ն առանձնացրել է 2022 թվականին փոփոխված վարչական շրջանների ղեկավարներին։

Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը, ով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էր, այս տարի՝ 2022 թվականի ապրիլին, նրան փոխարինելու եկավ Կամսար Բաբինյանը։

Այս տարի Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվել քպ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյան։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ևս այս տարի է պաշտոնում նշանակվել, ով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոխտնօրենն էր։

Դավթաշեն վարչական շրջանում նախկին ղեկավար Սաշա Կատվալյանի այս տարի փոխարինելու է եկել Ռոման Համբարձումյանը, իսկ Սաշա Կատվալյանը՝ նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավար։

Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սամվել Ղուկասյանը փոխարինում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերջին գրեթե 2,5 տարվա փորձ ունեցող Ավետ Պողոսյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Արտակ Հովակիմյանը, ով օրեր առաջ փոխարինեց չորս տարի պաշտոնավարած Կարեն Հակոբյանին ։ Հովակիմյանը նախկինում եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Փաստորեն, 12 վարչական շրջաններից միայն վեցում այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից կարելի է ենթադրել, որ քպ-ն՝ մասնավորապես ամենաշատ շր(անառվող անուններից Տիգրան Ավինյանի միջնորդությամբ, արդեն իսկ «գրավել» է Երևանի քաղաքապետարանն, ու բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ՝ հավանաբար նրանց միջոցով քաղաքապետի ընտրություններում ձայն բերելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում