Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 16:22 27-07-2022

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանից հետո Արևմուտքի թշնամիների ցուցակում հաջորդ թիրախը լինելու է Չինաստանը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադիս Աբեբայում ՌԴ դեսպանատանը ելույթ ունենալով օտարերկրյա դիվանագետների առաջ՝ ասել է, որ Արևմուտքի թշնամիների ցուցակում հաջորդ թիրախը լինելու է Չինաստանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՆԱՏՕ-ն թշնամիների ցուցակ ունի. առաջինը՝ Ռուսաստանն է, երկրորդ տեղում Չինաստանն է «...» Բոլոր սկզբունքները կարող են խախտվել, եթե Արեւմուտքը որոշի պատժել որևէ մեկին։ Անհրաժեշտության դեպքում նրանք առանց վարանելու պատժամիջոցներ կկիրառեն ցանկացած երկրի նկատմամբ, որը նյարդայնացնում է։ Եվ Ռուսաստանից հետո հաջորդ թիրախը լինելու է Չինաստանը»,- պարզաբանել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանն ինքն է որոշում, թե ինչն է լավ իր անվտանգության համար, ինչը՝ ոչ։ Նա բացատրել էր, որ երկար ժամանակ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը հնարավոր էին համարում Ռուսաստանի փոխարեն որոշել, թե որտեղ են նրա անվտանգության սահմանները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան