Արտաքին 4 տարի առաջ - 13:59 26-07-2022

Սեուլը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում իրականացնել հուլիսի 27-ին

Երկու Կորեաների միավորման հարցերով նախարար Քվոն Յեն Սեն չի բացառում, որ ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում իրականացնել Կորեական պատերազմի ավարտի տարեդարձի օրը՝ հուլիսի 27-ին։

«Կարծում եմ, որ նման հնարավորություն կա»,- նախարարի խոսքը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը։

Չորեքշաբթի օրը Հյուսիսը նշում է Կորեական պատերազմում (1950-1953թթ․) զինադադարի 69-ամյակը: Փհենյանն այս տոնն անվանում է Հաղթանակի օր։

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական համայնքների տվյալներով, այս պահին ԿԺԴՀ-ն ավարտել է Փունգերիի փորձադաշտում հաջորդ ստորգետնյա միջուկային փորձարկման բոլոր նախապատրաստական ​​աշխատանքները։

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային փորձարկում իրականացնել ցանկացած պահի, երբ որոշի։

Վերջին անգամ ԿԺԴՀ-ն նման փորձարկում է անցկացրել 2017թ․-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»