Ներքին 4 տարի առաջ - 00:15 26-07-2022

Արցախում ավտոմեքենան, մի քանի անգամ գլորվելով, հարվածել է ճամփեզրի ծառին․ վարորդի վիճակը գնահատվում է ծանր

Հուլիսի 25-ին ժամը 17։00-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասում տեղակայված գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ահազանգը ստանալուն պես՝ ժամը 17։00-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր։ Պարզվել է, որ Վ․ Մ-ն (Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչ, ծնված 2002թ․ ) իր վարած Toyota 4Runner ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի անգամ գլորվելով հարվածել ճամփեզրին գտնվող ծառին, ինչի հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ տուժած վարորդը պատահական անցնող մեքենայի անձնակազմի օգնությամբ տեղափոխվել է Մարտունու բուժմիավորում, որտեղից էլ՝ Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ։

Փրկարարները վերացրել են առկա վտանգավոր իրավիճակը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, որից հետո վարադարձել մշտական տեղակայման վայր։

Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Հաղորդագրությունը փոխանցվել է նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մաս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում