Ներքին 4 տարի առաջ - 22:14 25-07-2022

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նվագախումբը կմասնակցի Մոսկվայի «Սպասկայա բաշնյա» փառատոնին

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասկայա բաշնյա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնի հյուրերին կծանոթացնի երկրի երաժշտությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փառատոնի տնօրինությունը, նշելով, որ այն տեղի կունենա օգոստոսի 26 սեպտեմբերի 4-ը: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Հայաստանից փառատոնի մասնակիցների ծրագրում տեղ կգտնեն ազգային երգեր եւ մոտիվներ:

Մասնավորապես, նվագախումբը կկատարի «Գարունը»` «Գայանե» բալետից (կոմպոզիտոր Արամ Խաչատրյան), «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը՝ դուդուկի եւ դհոլի նվագակցությամբ եւ այլ գործեր:

«Բացի դրանից, Հայաստանից ժամանած կոլեկտիվը փառատոնի հյուրերի համար կնվագի «Ես արդեն տեսել եմ քեզ» երգը (երաժշտությունը` Շառլ Ազնավուրի) եւ «Իմ թանկագին մոսկվացիներ» երգը` «Պոկրովյան դարպասներ» կինոֆիլմից (երաժշտությունը Իսահակ Դունաեւսկու)»,- մանրամասնել են կազմակերպիչներն՝ ընդգծելով, որ նվագախումբը, փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի եւ դիրիժոր մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ, ստեղծագործական սերտ կապեր Է պահպանում Հայաստանի երաժշտական եւ ստեղծագործական կոլեկտիվների, երիտասարդ հեղինակների եւ կատարողների հետ:

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը ստեղծվել Է 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր այն մասնակցել Է 2000-ից ավելի միջոցառումների, որոնց թվում՝ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին, Էկշե քաղաքի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին (Շվեդիա, 2010 թվական): 2019 թվականի փետրվարին նվագախումբն ապահովել Է Աբու Դաբիի (Արաբական Միացյալ Էմիրություններ) IDEX 2019 սպառազնությունների միջազգային ցուցահանդեսի երաժշտական նվագակցությունը:

Առաջին անգամ «Սպասկայա բաշնյա» փառատոնին նվագախումբը մասնակցել Է 2017 թվականին, երկու տարի անց կոլեկտիվը դարձել Է «Սպասկայա բաշնյան Սախալինում» փառատոնի մասնակիցը:

Փառատոնը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով