Արտաքին 4 տարի առաջ - 21:48 25-07-2022

Ֆրանսիայում խանութները կտուգանվեն միացված օդորակիչի դեպքում դռները բաց թողնելու համար

Ֆրանսիայում խանութներին կարգելվի բաց պահել դռները, երբ օդորակիչը կամ ջեռուցումը միացված է, ինչպես նաև գիշերային ժամերին օգտագործել լուսային գովազդ։

Այս մասին Journal du Dimanche թերթին հայտնել է էներգետիկայի նախարար Ագնես Պանիե-Ռյունաշեն՝ հավելելով, որ համապատասխան հրամանագրերը կհրապարակվեն մոտ օրերս։

01:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում լուսավորված գովազդի արգելքը արդեն գործում է Ֆրանսիայի այն հատվածներում, որտեղ ապրում է 800,000-ից քիչ մարդ: Այժմ դրա գործողությունը նախատեսվում է տարածել բոլոր բնակավայրերի վրա՝ բացառություններ անելով օդանավակայանների և երկաթուղային կայարանների համար։

Օդորակման կանոնը խախտելու համար տուգանքը կկազմի 750 եվրո, հայտնում է BBC News-ը։ Թե ինչ պատիժ է սպառնում լուսավորված գովազդի համար, չի նշվում։

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի բացառում Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման հնարավորությունը։ Այդ կապակցությամբ երկրի իշխանությունները մտադիր են ձեռնարկությունների և քաղաքացիների համար էներգիայի պատասխանատու սպառման պլան պատրաստել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան