Ներքին 4 տարի առաջ - 11:36 25-07-2022

ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը՝ թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, կանաչ լույս վառեց Փաշինյանի համար. Մենուա Սողոմոնյան

«Դաբլ թրի Հիլթոն հոթել Երևան» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և քաղաքական թիմի մամուլի ասուլիսը:

5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ ամենախայտառակ դատաիրավական պրոցեսն է ընթանում, և ասուլիսի գլխավոր նպատակն է ներկայացնել Ավետիք Չալաբյանի ազատազրկման հետ կապված դատաիրավական գործընթացի ապօրինությունների շղթան:

«ՀՀ գործընկեր կառույցները իրենց դիրքորոշումներով խրախուսում են այս ամենը։ Խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի՝ վերջին օրերին արված հայտարորթյանը, թե իբր իր կարծիքով ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։ Այսպիսի հայտարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ, հալածանքներ իրականացնելու համար»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը՝ ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում