Ներքին 4 տարի առաջ - 10:00 25-07-2022

Ով կընտրվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Օգոստոսի 3-ին լրանում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման 3-ամյա ժամկետը։ Դա նշանակում է, որ ԲԴԽ-ն պետք է դատարանի նոր նախագահ ընտրի։ Իսկ նախագահի թեկնածու են համարվում առաջին ատյանի դատարանի բոլոր դատավորները, եթե ինքնաբացարկ չեն հայտնել։ Քվեարկության արդյունքում առավել ձայն ստացած դատավորն էլ կընտրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ դատարանի նախագահ է ընտրվելու Ռուբեն Բունիաթյանը։ Նրա թեկնածությունը արդեն իսկ համաձայնվել է թե իշխանության, թե ուժային կառույցների հետ։ Երեւանի դատարանի նախագահի պաշտոնը կարեւոր «պոստ է», որտեղ պատահական մարդիկ չեն ընտրվում, անպայման պետք է ԱԱԾ-ն իր համաձայնությունը տա, քանի որ կառույցի գաղտնի սանկցիաները հենց դատարանի նախագահի ձեռքի տակով են անցնում։ Իսկ Բունիաթյանը ուղղակի գտածո թեկնածու է, համակարգի հնաբնակներից, ինչպես ասում են՝ ծեր աղվես, ով խելացի է, ճկուն, կարողանում է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ եւ վերջիվերջո կկարողանա դատարանի նախագահ լինել։ Նա աշխատել է նաեւ դատախազությունում, ԱԱԾ-ում, արմատներով Գավառից է՝ ԲԴԽ նախագահ Սերգեյ Չիչոյանի համերկրացին, ինչը եւս վճռորոշ է եղել ընտրության հարցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»