Ներքին 4 տարի առաջ - 23:13 24-07-2022

Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին կողաշրջվել է. կա 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին, բախվել է կամրջի բետոնե սյանը, ապա առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը «Արմենիա» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում