Ներքին 4 տարի առաջ - 20:52 24-07-2022

Ոչ միայն Երևանը, այլև ողջ պետությունը, պետք է հնարավորինս շուտ զարթնի. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ մեր քաղաքապետի հետ (որի անուն-ազգանունն այդպես էլ ոչ ոք և երբեք չի հիշի), որ քաղաքը պետք է շուտ արթնանա: Ավելին, ոչ միայն Երևանը, այլև ողջ պետությունը, որը մինչև ականջները ք.քի մեջ խրված է, պետք է հնարավորինս շուտ զարթնի:
Բայց… դա պետք է արվի ոչ թե կենացի մակարդակով, այլ համակարգված: Դրա համար պետք է ճիշտ բաշխվի բոլոր պետական կառույցների, դպրոցների և ԲՈՒՀ-երի աշխատանքային ժամերի սկիզբը: Նույնը պետք է, համակարգված, արվի նաև, մասնավոր հատվածի հետ:

Դրանից ելնելով արդեն կարգավորել մնացած ենթակառուցվածքների աշխատանքը՝ տրանսպորտ, աղբահանություն, միջքաղաքային փոխադրումներ և լոգիստիկ հարցեր և այլն: Իսկ մեզ մոտ ինչպես միշտ դա կդառնա մեկ-երկու օրվա մեմերի և թրոլինգի թեմա, իսկ հետո մասսաներին զբաղեցնելու նոր բան կգտնեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով