Ներքին 4 տարի առաջ - 11:33 24-07-2022

24-ամյա վարորդը ՎԱԶ 2121-ով «Գետափ» ռեստորանի հարևանությամբ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 00։50-ի սահմաններում 24-ամյա Հայկ Հարությունյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի վարչական տարածքում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Վիրավորներից մեկին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ով տեղափոխվել է «Դիլիջան» ԲԿ, հետո արդեն՝ ժամանած Դիլիջանի փրկարարները, ովքեր վիրավորներից 26-ամյա Սևակ Անանյանին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով