Ներքին 4 տարի առաջ - 00:17 24-07-2022

Էս ամբողջ տեքստում չկա գեթ մեկ անգամ օգտագործված «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը․ Արմեն Աշոտյան

«ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված, խնդիրները, հաջողությունները և այլն»,- ինչպես փոխանցում է hraparak.am-ը, այսօր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սա պաշտոնական փաստաթուղթ է, այն ստորագրված է Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, պատրաստվել է արտաքին և անվտանգային հարցերով եվրոպական հանձնաժողվի բարձրագույն հանձնակատարի ժոզեպ Բորելի գրասենյակի կողմից»,- նշել է նա։

«Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ը գնահատական է տվել նաև տարածաշրջանային, անվտանգային խնդիրների, զարգացումների մասին։ Էս ամբողջ տեքստում չկա գեթ մեկ անգամ օգտագործված «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

Խոսելով հայ-ադրբեջանական խնդիրների մասին՝ եվրոպական պաշտոնյաները, պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել են «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումից ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը»,- նկատել է Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան