Ներքին 4 տարի առաջ - 20:58 23-07-2022

Մի շարք համայնքներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին սպասվում են գազանջատումներ հետևյալ հասցեներում․

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Լանջազատ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ, Այգեստան, Ներքին Դվին, Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Գետազատ, Աբովյան, Արևշատ, Դիտակ, Ջրաշեն, Նշավան, Բյուրավան, Արևաբույր, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն գյուղերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «ԲՈւԱՏ», «Գա-Գա-էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա», «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Մեծավան, Նորաշեն, Սարչապետ, Արծնի, Պետրովկա, Սարատովկա, Միխայելովկա, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Կաթնառատ գյուղերի գազասպառողների, «Վեսնա», «Վահան և Ինգա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան, Բաթումի, Ղուկասյան, Լազյան, Խորենացի փողոցներով, Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում