Ներքին 4 տարի առաջ - 17:45 23-07-2022

36-ամյա վարորդը Mercedes-ով Սախարովի հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վրարերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննիչ Գ․ Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան