Ներքին 4 տարի առաջ - 12:50 23-07-2022

Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից:

«Մեծարգո Նախագահ,
Թանկագին Սերջիո,
Ի սրտե ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Անկեղծորեն ուրախ եմ ի դեմս Ձեզ՝ Իտալիայի ժողովրդի նվիրյալ զավակի, փորձառու քաղաքական ու պետական գործչի, հայ-իտալական բարեկամության անկեղծ ջատագովի և իմաստուն մարդու ճանաչելու, Երևանում, Հռոմում կամ որևէ միջազգային հարթակում յուրաքանչյուր հանդիպման, խորիմաստ զրույցների համար:

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Սերջիո, առողջություն և ամենայն բարիք»,- մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան