Մամուլ 4 տարի առաջ - 08:39 23-07-2022

Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը` գլխացավանք. ինչ են առաջարկում վարորդներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել, իրական գլխացավանք է դարձել վարորդների համար: «Ժողովուրդ» օրաթերթը օրերս էր գրել, որ վկայագրեր տրամադրող լցաճնշակայանները գործարանային բալոն ունեցող մեքենաներին հրաժարվում են սպասարկել, հետևաբար նաև՝ վկայագիր տրամադրել: Այժմ էլ պարզվում է, որ լցաճնշակայաններից շատերը (ըստ երևույթին մեծ հերթերից խուսափելու համար) վարորդին առաջարկում են ինքնուրույն քանդել, առանձնացնել մեքենայի բալոնը, այն հասցնել լցաճնշակայան, փորձաքննության ենթարկել, ապա հետ տանել ու էլի ինքնուրույն տեղադրել մեքենայի վրա:
Ստացվում է՝ կայանները հավելյալ գործ չանելու ու ժամանակ խնայելու պատճառով միայն բալոնի ճնշման փորձաքննություն են ցանկանում իրականացնել: Ու եթե, Աստված չանի, վարորդները հետևեն լցաճնշակայանների աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ խորհրդին, ապա չի բացառվում, որ ողբերգական դեպքերից խուսափելու պատրվակով մարդկանց վզին փաթաթված թերի օրենքի կիրառումը հենց տխուր վերջաբանով ավարտվի: Նախ՝ դժվար թե վարորդները կարողանան նույնպիսի ճշգրտությամբ հանել, ապա նորից տեղադրել մեքենաների բալոնը: Եվ երկրորդ՝ չի բացառվում, որ քաղաքացին անգամ չհանի մեքենայի գազաբալոնն ու բոլորովին մեկ այլ բալոն մոտեցնի կայան, վկայագիր ստանա: Ո՞վ է իմանալու՝ վարորդը հենց մեքենայի, թե, ենթադրենք, իր ավտոտնակում պահած մեկ այլ բալոն էր փորձաքննության տարել:
Նախարարությունը, որ վստահեցնում է, թե գազաբալոնների վկայագրման ժամկետներն այս անգամ չեն փոխվելու, նախևառաջ պետք է օրենքի բացերն ու գործընթացի հետ կապված բոլոր թերացումները վերացնի, այլապես այս ամենն ավարտվելու է գազալցակայանի աշխատակիցների ու վարորդների ամենօրյա ու չավարտվող վեճ-կռիվներով»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ