Ներքին 4 տարի առաջ - 23:32 22-07-2022

Բլոգեր Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի, դատավորը բավարարել է միջնորդությունը

Բլոգեր Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը․

«Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։
Դատավորը գտնվեց իր բարձունքում»,-ֆեյսբուքյան էջում գրել է փաաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր կտրուկ վատացել էր Բադալյանի առողջական վիճակը ու նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են նախ Վաղարշապատի, ապա Երևանի Հանրապետական հիվանդանոց՝ ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ ախտորոշմամբ։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը վտանգավոր է և ունի մշտական խնամքի կարիք։

Պաշտպանները դատարանին առաջարկել էին նաև վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։

Նաև հորդորում էին անհապաղ դատական նիստ հրավիրել՝ նշելով, որ հակառակ դեպքում յուրաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում