Արտաքին 4 տարի առաջ - 19:55 22-07-2022

Սերգեյ Շոյգուն հանդիպել է թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ և քննարկել իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Շոյգուն Աքարի հետ զրույցում նշել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։ Երկու երկրների գերատեսչությունները մշտապես կապի մեջ են այդ հարցի շուրջ տարբեր մակարդակներով»,- նշել են գերատեսչությունում։

Թուրք գործընկերոջ հետ զրույցում Շոյգուն մատնանշել է նաև ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների անօրինական լինելը և այն, որ դրանք սրում են Սիրիայում հումանիտար իրավիճակը։

ՌԴ պաշտպանության նախարարը Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունը որակել է որպես միջազգային նորմերի խախտում և ընդգծել, որ ահաբեկչական խմբավորումների զինյալները վարժանքների են մասնակցում այդ երկրում տեղակայված ԱՄՆ-ի բազաներում, օինակ՝ Ալ-Թանֆում։

«Ռոսիա-24» հեռուստաալիքի ցուցադրած կադրերից երևում է, որ բացի Շոյգուից, ՌԴ ՊՆ պատվիրակության կազմում են եղել ՌԴ պաշտպանության փոխնախարար, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ ԳՇ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»