Ներքին 4 տարի առաջ - 23:11 21-07-2022

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը․ Էդուարդ Շարմազանով

«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը»։ Սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են, ազգային հարցերում գահավիժելու ենք։

Ինչո՞ւ․ ասեմ…

Նրանց քայլերի հետևանքով է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։

Նրանց առաջնորդն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։

Նա էր ալիևներին «կիրթ ու կառուցողական» համարում։

Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։

Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել, այլ՝ իր «ժողովրդավարությունն» ու թուրքերից «դրական ազդակներ ստանալը»։

Նա է բերել կապիտուլյացիա և շուրջ 190 բնակավայր հանձնել թշնամուն։

Նա է հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից, որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։

Նրա անգործության հետևանքով է, որ թշնամին Հայաստան է մտել։

Եվ, վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը՝ հանուն իր աթոռի։

Եթե հույս ունեք, որ այս փաստերը ձեր համատարած քարոզվող ստի մեջ կորելու են, սխալվում եք։

Այն, ինչ դուք արեցիք մեր հաղթանակների, արժեքների ու հայրենիքի հետ, մարսելի չէ սերունդների համար»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով