Արտաքին 4 տարի առաջ - 22:16 21-07-2022

Գերմանիան Կանադայից ստացել է «Հյուսիսային հոսքի» համար վերանորոգված տուրբինը․ Bloomberg

«Հյուսիսային հոսք» գազատարի համար Կանադայում վերանորոգված Siemens տուրբինը Գերմանիա է ժամանել շաբաթվա սկզբին։
Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի խոսքերը։

Նա նաև նշել է, որ գազատարի 40%-ով կրճատված թողունակությունը «բավարար չէ գալիք ձմռան համար», գրում է «Ինտերֆաքս»-ը։

Կանադայից տուրբինի առաքման մասին նախօրեին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա չէր նշել դրա մատակարարման կոնկրետ ժամկետներ, սակայն ասել էր, որ գազատուրբինային շարժիչը «ժամանակին տեղում կլինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում