Ներքին 4 տարի առաջ - 21:38 21-07-2022

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում խոհափիլիսոփայական զեղումներով է հանդես եկել

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Գեղարդ, որտեղ տարվել է խոհափիլիսոփայական մտքերով, որոնցով կիսվել է իր ֆեյսբուքյան լսարանի հետ․

«Հազար անգամ նախընտրելի է հանդուրժել, պատվախնդրորեն ընդունել թեկուզ եւ ակնհայտ «կեղծ վկայություններով ու բանսարկությամբ» գեներացված հազար ու մի «մեղադրանք» եւ պատվով հաղթահարել վստահության բազմաթիվ ճգնաժամեր՝ հանուն ընդհանուր մեծ գործի հաջողության, հակառակ՝ արդարացիորեն հակադրվելու եւ փոքր հարցերում «սեփական ճշմարտացիությունն» ապացուցելու գայթակղությանն ու արդարացի մղումին, ինչը միանշանակորեն կվնասեր ընդհանուրիդ «մեծ գործին», եւ այդով՝ նախեւառաջ ինքդ քեզ համար, ապա նաեւ՝ միջավայրիդ ներսում հանդիսանալ արժանապատիվ, սկզբունքային, արդարամիտ, վստահելի, կանխատեսելի, գաղափարական ընկեր-գործընկեր-թիմակից, ում հետ պատերազմ գնալն իսկ մեծ պատիվ է, քան բնույթով լինել ընդամենը պատեհապաշտ, կարիերիստ, բանսարկու մեկը՝ հանգամանքների բերումով ընդամենը «ճիշտ պահին՝ ճիշտ տեղում» հայտնված եւ միշտ «ճիշտ կողմնորոշվող», դափնիների պակաս չզգացող ու միշտ «ջրից չոր դուրս եկող» իբր «հաջողակ» ոմն մեկը, ում այսպես, թե այնպես՝ կյանքն ու ժամանակն իր տեղը ցույց են տալիս…

Հ.Գ. Ցավոք, վերջիններիս պակասը երբեք չի զգացվում. բոլոր ժամանակներում, բոլոր ոլորտներում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան