Արտաքին 4 տարի առաջ - 21:51 21-07-2022

Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել

Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։
Այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ թեմայի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին (Իսլամական պետություն-ահաբեկչական կազմակերպություն) հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «չնայած անվտանգության հիմնավոր մտահոգություններին»՝ Թուրքիան պատասխանատվություն է կրում տարածաշրջանում անվտանգության վակուում չստեղծելու համար:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շաբաթներին հաճախակիացրել են հայտարարությունները Սիրիայի հյուսիսում ներկայում քրդական վերահսկողության տակ գտնվող Մանբիջի ո Թել Ռֆաթի ուղղությամբ նոր ռազմագործողություն սկսելու մասին:
Նախագահ Էրդողանը Իրանում Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ նույնպես հայտնել է Թուրքիայի վճռականությունը նշված ռազմական գործողության վերաբերյալ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Էրդողանը, սակայն, չի կարողացել այս հարցում ստանալ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռեիսիի աջակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան