Ավելին 4 տարի առաջ - 15:07 21-07-2022

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ շաբաթում գործնականում չի փոխվել

Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը մնացել են նախկին մակարդակին, մահացությունը նվազել է 1%-ով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։

Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայում և Աֆրիկայում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 16 և 27%-ով։ Արևելյան Միջերկրածովում նոր դեպքերի թիվը գրեթե չի փոխվել, այլ տարածաշրջաններում հիվանդացությունն աճել է, ամենից շատ՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածում (37%):

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով հիվանդացության ավելի քան 6,2 միլիոն նոր դեպք։

Կորոնավիրուսից մահացության թիվն աճել է Ամերիկայում (7%), Արևելյան Միջերկրածովում (15%) և Հարավարևելյան Ասիայում (20%)։ Միաժամանակ մահացությունը նվազել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածում (3%), Եվրոպայում (14%) և Աֆրիկայում (39%)։

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել է 11 հազար մահվան դեպք COVID-19-ի հետևանքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»