Արտաքին 4 տարի առաջ - 14:21 21-07-2022

ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է արել բաց չթողնել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում օգտվել իրեն ընձեռված հնարավորություններից և աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի երկիրը ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

«Ճանապարհը դեպի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ հստակ է, այն իրական է, այն հասանելի է, և մենք համառորեն կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն օգտվել իրեն ընձեռված հնարավորություններից՝ շարունակելու համար գնալ այդ ուղով, աշխատել շահագրգիռ կողմերի հետ, աշխատել վրացական հասարակության բոլոր հատվածների հետ՝ իրագործելու համար Եվրահանձնաժողովի նախանշած քայլերը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը, «ինչպես նախկինում, կողմնակից է վրացի գործընկերների հետ աշխատանքին» բարեփոխումների իրականացման գործընթացում, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Պետդեպի ներկայացուցիչը նշել է նաև, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը վայելում է Վաշինգտոնի լիակատար աջակցությունը։ Փրայսի խոսքով, Դեգնանը և նրա թիմը կողմնակից են վրաց ժողովրդի հետ աշխատանքին և աջակցում են Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին:

«Որոշ պաշտոնատար անձանց հռետորաբանությունը կարծես ուղղված է այն բանին, որ Վրաստանի քաղաքացիներին շեղի այդ նպատակից... Դեսպան Դեգնանի կամ նրա թիմի վրա ապատեղեկատվությունն ու անձնական հարձակումները չեն համապատասխանում այն բանին, թե ինչպես են գործընկերները շփվում միմյանց հետ, և մենք կշարունակենք մեր ուշադրության կենտրոնում պահել մեր ընդհանուր նպատակներին աջակցությունը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»