Ներքին 4 տարի առաջ - 12:08 21-07-2022

Նոր ռազմավարությամբ կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Անդրեասյան

Եթե հիմա նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն ենք ստուգում, ապա ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բրեվարքությունը ստուգվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, կառավարության նիստում նհերկայացնելով ռազմավարության նախագիծը, հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Սա կոռուպցիայի դեմ պայքարի լրձջագույն միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաեւ դատախազների, քննիչների , քրեակատարողական համակարգի աշխտակիցների եւ մի շարք այլ ոլորտների համար:
Մեկ այլ կարեւոր քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանություններին արդարացիորեն քննադատում են, որ դատական ոլորտում բարեփոխումները բավարար հաջողություն եւ ինտենսիվություն չեն ունեցել. «Սակայն օրերս ես արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանը «Արեւելյան գործընկրության» երկրների շարքում առաջատար դիրքեր ունի, եւ այդ ցանկում է նաեւ «անկախ դատական համակարգ» վերնագիրը: Մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, սակայն մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Հայաստանն առաջատար է նաեւ ընտրությունների վստահելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության ուղղություններով»,-ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նաեւ սնանկության կառավարիչների ինստիտուտին՝ նկատելով, որ այն փոփոխական հաջողություններով է աշխատում. «Մենք հիմա ստեղծում ենք հնարավորություն, որ որեւէ միջազգային ընկերություն հրավիրվի որպես սնանկության կառավարիչ: Մեր երկրում 20 եւ ավելի տարվա սնանկության գործեր կան, որոնք ունեն մի առանձնահատկություն, պարրտատերերը իրենց ստանալիքը չեն կարողանում ստանալ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»