Արտաքին 4 տարի առաջ - 13:37 21-07-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարեն Ռիշի Սունակը և Լիզ Թրասը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և, համապատասխանաբար, երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարում, ընտրությունների եզրափակիչ փուլի արդյունքներով, մնացել են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և արտգործնախարար Լիզ Թրասը, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Քվեարկության արդյունքները Sky News-ի եթերում հայտարարել է այսպես կոչված «1922 կոմիտեի» (Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի Պահպանողական կուսակցությունից պատգամավորական խումբ) ղեկավար սըր Գրեհեմ Բրեդին։

Պայքարից դուրս են մնացել առևտրի քաղաքականության կրտսեր նախարար Փենի Մորդոնթը, քանի որ ընտրությունների բոլոր փուլերում նա ամենաքիչ ձայնն է հավաքել՝ 105։ Սունակը և Թրասը հավաքել են, համապատասխանաբար, 137 և 113 ձայն։ Ընդ որում, այս փուլի ընթացքում ԱԳՆ ղեկավարը ստացել է 27, իսկ ֆինանսների նախկին նախարարը՝ 19 ձայն։

Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 10 թեկնածու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով