Ներքին 4 տարի առաջ - 12:35 21-07-2022

Կառավարության կողմից հաստատվեց Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ընդունելության կազմակերպման ընթացակարգերը, մարմինները, չափորոշիչները և արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Նշված կարգը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականիապրիլի 26-ի N 525-Ն որոշմամբ, սակայն անհրաժեշտություն է առաջացել նորովի սահմանել Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու համար զինծառայողների ընտրության հետ կապված գործընթացը, հստակեցնել այն կրթական ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվում է ընդունելությունը, ընդունելության պայմանները և կազմակերպման կարգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»