Ներքին 4 տարի առաջ - 12:35 20-07-2022

Մենք սպասարկում ենք 380 բնակավայր, ես չեմ կարող Երևանում նստած իմանալ, թե որտեղ ինչ վիճակ է․ Տեղ համայնքում խմելու ջուր չկա

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչները ահազանգում են, որ զրկված են խմելու ջրից։ Ամռան այս տապ եղանակին բնակիչները օրերով խմելու ջուր չեն ունենում։ Խնդրի պատճառը հասկանալու համար oragir.news-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով համայնքում խմելու ջրի հետ կապված խնդրին, ասաց. «Գյուղի ջուրը սպասարկում է «Վեոլիան», ահավոր վիճակ է, կոպիտ ասած՝ ամենաբարդակ հիմնարկն է, որը ոչինչ էլ չի անում»,- ասաց Ղուլունցը։

Մեր այն հարցին, թե ինչպես են բնակիչները առանց խմելու ջրի կարողանում այս ամառվա տապին դիմանալ, Ղուլունցը պատասխանեց. «Չենք ասում՝ ընդհանրապես չկա, կա, ուղղակի ժամով, մի պահ ասում ենք՝ «Վեոլիան» է մեղավոր, բայց սարերից էլ ջուր չի գալիս, մենք էլ ուզում ենք այնպես կազմակերպել, որ գոնե ամեն մի փողոց մի ժամ ջուր ունենա։ Գյուղում փողոց կա, որ շաբաթվա ընթացքում հազիվ մի անգամ է ջուր ունենում»։

Ջրամատակարարման հետ կապված խնդիրը հասկանալու համար oragir.news-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որտեղից, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչները օրերով ջուր չեն ունենում, մեզ ասեցին. «Մենք սպասարկում ենք 380 բնակավայր, ես չեմ կարող Երևանից նստած իմանալ, թե որտեղ ինչ վիճակ է»։ Դիտարկմանը, որ գյուղացիները հինգ օրը մեկ են ջուր ունենում, պատասխանեցին. «Հնարավոր է, ես չգիտեմ, պետք է պարզել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով