Ավելին 4 տարի առաջ - 09:05 20-07-2022

Իրանում կարող է որպես «Արևմուտքի խորհրդանիշ» արգելվի ընտանի կենդանի պահելը

Իրանի խորհրդարանը օրինագիծ է քննարկում, որով կարող է երկրում ընտանի կենդանիներ պահելու փաստացի արգելք մտցվել, հաղորդում է BBC-ն։ Եթե ​​այն ընդունվի, ընտանի կենդանի հնարավոր կլինի պահել միայն կառավարական հանձնաժողովի հատուկ թույլտվությամբ։ Իրան ցանկացած կենդանի, նույնիսկ նապաստակ և կրիա տեղափոխելու համար մոտ 800 դոլար տուգանք կսահմանվի։ Դրանք արևելյան երկրի համար անընդունելի, «արևմտականացման խորհրդանիշ» են համարվում։

Իրանի Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ և օրինագծի հակառակորդ դոկտոր Փայամ Մոհեբիի խոսքով, այս հարցի շուրջ բանավեճը սկսվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ: Այն ժամանակ օրինագիծը չի հաստատվել, թեև պարբերաբար դրա շուրջ քննարկումներ են ծավալվում։ Եվ հիմա, Իրանում պահպանողական տրամադրությունների ուժեղացման ֆոնին, օրինագիծը կարող է հաստատվել մոտ ապագայում։

Օրինագծում անընդունելի կենդանիների ցանկում ներառված են ոչ միայն շները, այլև կատուները և շատ այլ կենդանիներ։

BBC-ի թղթակիցը Թեհրանից հաղորդում է նաև, որ Իրանի քաղաքներում աճել է զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում շների հետ զբոսնելու համար ձերբակալությունների թիվը։ Նման դեպքերում կենդանիներն առգրավվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան