Ներքին 4 տարի առաջ - 22:51 19-07-2022

Արցախի Ազգային ժողովի նախագահը ընդունել է ամերիկահայ գրող, բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 19-ին ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ամերիկահայ բարերարին, շնորհավորել է ՀՀ քաղաքացիություն ստանալու և Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ Արթուր Թովմասյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի, մասնավորապես՝ վերջինիս կողմից կյանքի կոչված «Սեր Արցախ» ծրագրի գործունեությունը և նշել, որ 2020թ․ պատերազմից հետո Արցախում ծնունդների զգալի աճ է գրանցվել։

Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նախ՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա՝ ընդգծել․ «Իմ նշանաբանն է պաշտպանել Արցախը։ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի իրագործման հիմնական նպատակն էր՝ հիշեցնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Արցախը կա, ապրում է և պետք է աջակցել Արցախում ծնվող յուրաքանչյուր երեխայի։ Սփյուռքում անտեղյակ են Արցախում տիրող իրավիճակից և հուսով եմ՝ իմ ծրագրերով և այցով կարող եմ որոշակի գնահատական տալ»,- շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շեշտել է Աստվածատուրյան-Թերքոթը։

Նա շեշտել է, որ «Սեր Արցախ» ծրագրի շրջանականերում Արցախի նորածիններին և նրանց մայրերին տրամադրվող նվեր-արկղի պարունակությունը հավաքվում և փաթեթավորվում է Հայաստանում և Արցախում․ ծրագիրը, ըստ շահառուների արտահայտած կարծիքի, հաջողված է։

Հանդիպմանը, որին ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը, անդրադարձ է կատարվել Արցախի անվտանգային հարցերին և բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդիրների լուծմանը։

Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ եռամիասնությամբ և համազգային օրակարգի ձևավորմամբ միայն նոր հաջողություններ կարձանագրենք։

ԱԺ նախագահը հուշանվերներ է հանձնել Աննա Աստվածատուրյան-Թերքոթին և հաջողություններ մաղթել հայրենանվեր աշխատանքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում