Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:56 19-07-2022

Սյուռ, շատ սյուռ Հայաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ շոգի պատճառով հանրահավաքը հետաձգվում է: Ինչ խոսք, հեշտ չէ 40 աստիճան շոգին բղավել «Առանց թուրքի Հայաստան» եւ «Առանց Նիկոլ,Հայաստան» ու հարթակից արձանագրել այն բոլոր չարիքները,որ գործել է Փաշինյանն իր վարչախմբի հետ:

Ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու իր ռազմավարությունն ունի: Օրինակ՝ կարելի է դաշնակցական երիտասարդներին ուղարկել մի լրատվամիջոցի դռները կոտրելու, հետո նրանց ձերբակալությունից հետո մասնակցել նույն լրատվամիջոցի ֆեյսբուքյան ասուլիսին ու խոսել եթերից՝ ինչ ուզում ես:

Այս ընթացքում Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը որոշում են Հայաստանի ճակատագիրը, ԱՄՆ-ի, Իրանի, ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարներն այցելում են Հայաստան, իսկ Հայաստանի վարչապետը «թիթեռ» է նկարում, իմա՝ այցելում է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի պահածոների գործարան, քննարկում իրեն պաշտպանող եւ բարձր վարձատրվող ոստիկանության բարեփոխումների ընթացքը, բարեփոխված պարեկներից մեկն էլ վերցնում ու ձերբակալում է արձանագրություն չկազմելու համար 5000 դրամ կաշառք առաջարկած քաղաքացուն, իսկ ֆեյսբուքահայությունը հրճվում է իր մանկահասակ դստեր շալակին թառած ու այդպես նկարված Քիմ Քարդաշյանով:

Հրճվելու այլ առիթ էլ կա՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ թույլ չեն տա փակել Իրան-Հայաստան սահմանը: Ողջ հայությունը բերկրանքով սոցցանցերում «կիսում» է այս լուրը:

Իսկ Հայաստանը՝ պաշտոնական Երեւանը, ասելիք չունի, Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը: Նիկոլը չգիտի՝ Հայաստանի դարպասին ում խփած գոլը բռնի, ինքը աշխարհաքաղաքական բալանս է խախտել՝ մեր երկիրը պարտության տանելով ու բոլոր երկրներին կրակը գցել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով