Ավելին 4 տարի առաջ - 16:16 19-07-2022

Վիտամին B6-ի հարվածային չափաբաժինը օգնում է պայքարել տագնապի և դեպրեսիայի դեմ. հոգեբաններ

Ռեդինգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ վիտամին B6-ի օրական 50 չափաբաժնի ընդունումը նվազեցնում է տագնապը և մեղմացնում դեպրեսիայի ախտանշանները: Ընդ որում, վիտամին B12-ը նման ազդեցություն չի թողնում։ Հետազոտությունը հրապարակվել է Human Psychopharmacology Clinical and Experimental ամսագրում:

Հոգեդեղաբանները փորձի ավելի քան 300 մասնակիցների բաժանել են երեք խմբի. ոմանք ուտելիս ընդունել են վիտամին B6-ի 50-ական չափաբաժին, իսկ մյուսները՝ նույնքան վիտամին B12 կամ պլացեբո: Բոլոր մասնակիցները 18 տարեկանից բարձր երիտասարդ տղամարդիկ և կանայք են: Փորձը տևել է մեկ ամիս։ Աշխատանքի ավարտին մասնակիցներն անցել են թեստեր, որոնք գնահատել են նրանց հոգեհուզական վիճակը։ Այն զգալիորեն բարելավվել էր այն խմբում, որն ընդունել էր վիտամին B6, սակայն չէր փոխվել պլացեբո ընդունածների խմբում: Վիտամին B12-ը քիչ ազդեցություն է ունեցել B6-ի համեմատ:

Այդ արդյունքը կարող է կապված լինել գամմա-ամինաբուտիրաթթվի արտադրության ավելացման հետ, նյութ, որն արգելակում է նյարդային համակարգը և ունի հանգստացնող ազդեցություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող