Արտաքին 4 տարի առաջ - 15:19 19-07-2022

ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ համաշխարհային շուկա վերադարձնել ՌԴ-ից և Ուկրաինայից սննդամթերքը

Ռուսական և ուկրաինական արտադրության մթերքները անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել համաշխարհային շուկաներ՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում սովից խուսափելու համար։ Սակայն դրա համար պետք են «համարձակ և համակարգված քաղաքական միջոցներ», հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Նրա խոսքով, աշխարհը դեռ կարող է «խուսափել աղետից», եթե սկսի գործել հիմա և համախմբված։ «Դա նշանակում է Ուկրաինայի պարենային արտադրության, ինչպես նաև Ռուսաստանի սննդամթերքի և պարարտանյութերի անհապաղ վերաինտեգրում համաշխարհային շուկաներ և բաց միջազգային առևտրի պահպանում»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Եթե ​​ոչինչ չձեռնարկենք, հաջորդ տարի իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ, հավելել է նա։

Արևմտյան փորձագետների գնահատականներով՝ Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված է մոտ 25 մլն տոննա հացահատիկ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»