Արտաքին 4 տարի առաջ - 11:21 18-07-2022

Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարներից է գեներալ Մուրադովը

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտնել է Ուկրաինա ներխուժմանը մասնակցող «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատարի անունը, գրում է RBK-ն։ Դա գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է։

Նա 2018թ․-ից Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն էր, իսկ 2020թ․-ի նոյեմբերից մինչև 2021թ․-ի սեպտեմբերը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը։

Ինչպես գրել էր BBC-ն, Հայաստանում այս որոշումը միանշանակ չի ընդունվել, քանի որ Մուրադովը ծնվել է Դաղստանի գյուղերից մեկում, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում։ Ինքը՝ գեներալը, հայտարարել էր, որ սպան չպետք է ազգ հասկացություն ունենա։

2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո, ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է սահմանել Մուրադովի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով