Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:29 17-07-2022

Ունենք իշխանություն, որը որդեգրել է մարդկանց պատանդ վերցնելն ու պատանդներին սպանելը. Արգիշտի Կիվիրյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանն ասաց.

«Եթե հասարակությունն ուզում է ձերբազատվել նման իշխանություններից պետք է մարդիկ խոսան անկախ ամեն ինչից, պետք է ներկայացնեն իրենց կարծիքը, չվախենան բանտերից, զրկանքներից, հետապնդումներից, որովհետև այլ ճանապարհ չկա, որովհետև ունենք իշխանություն, որը որդեգրել է մարդկանց պատանդ վերցնելն ու պատանդներին սպանելը։ Ցանկացած դեպքում, անկախ թե ինչից է մահը վրա հասել, դա իշխանությունների պատասխանատվությունն է»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի