Արտաքին 4 տարի առաջ - 17:56 17-07-2022

Ռուսաստանցի 50 հազար զինվորական է զոհվել և վիրավորվել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատար

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը մարտունակության ավելի քան 30% կորուստ է ունեցել, հայտարարել է բրիտանական զինված ուժերի հրամանատար Էնթոնի Ռադակինը։

Նրա խոսքով, մոտ 50 հազար ռուսաստանցի զինվոր է սպանվել կամ վիրավորվել։ Բացի այդ, պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել է ռուսական 1700 տանկ, շարքից դուրս է եկել մոտ 4000 զրահամեքենա։

Այս ամենը Ուկրաինային վստահություն է տալիս, որ կկարողանա հաղթել պատերազմում, ասել է Ռադակինը։ «Նրանք (ուկրաինացիները) շատ հստակ տրամադրված են իրենց ողջ տարածքը Ուկրաինայի պայմաններով վերադարձնելու հարցում»,- ասել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ հաղորդել է մարտի 25-ին՝ հայտնելով 1351 զինծառայողի զոհվելու մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»