Արտաքին 4 տարի առաջ - 17:34 17-07-2022

Սերբիայի վարչապետը հայտարարել է նորագույն պատմության մեջ Խորվաթիայի հետ ամենամեծ սկանդալի մասին

Սերբիայի և Խորվաթիայի միջև տեղի է ունեցել նորագույն պատմության մեջ ամենամեծ քաղաքական սկանդալը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բրնաբիչի խոսքով, հակամարտությունը հրահրել է Զագրեբը, իսկ պատճառը Խորվաթիայի արգելքն է․ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին թույլ չեն տվել այցելել նախկին խորվաթական «Յասենովաց» համակենտրոնացման ճամբարի տարածքում գտնվող հուշահամալիր, որտեղ հազարավոր սերբեր են զոհվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

«Դա նույնն է, թե դուք Իսրայելի նախագահին արգելեք այցելել Օսվենցիմ։ Սա հակաեվրոպական եւ հակաքաղաքակրթական որոշում է, ազատ տեղաշարժի կոպիտ խախտում (...)։ Սա Սերբիայի և Խորվաթիայի միջև նորագույն պատմության ամենամեծ սկանդալն է»,- ասել է Սերբիայի վարչապետը։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ Ալեքսանդր Վուչիչի բազմաթիվ հարազատներ մահացել են «Յասենովաց» ճամբարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան