Ներքին 4 տարի առաջ - 16:46 17-07-2022

Սա լրջագույն հարված էր իշխանության` աղետալի վիճակում գտնվող վարկանիշին, ինչը չէին կարող հանդուրժել. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․

«Դատարանի դահլիճում Արմենի ողբերգական ու անժամանակ մահվան լուրը ցնցեց մեր հասարակությանը. ցավում էին բոլորը, ընկեր, բարեկամ, ծանոթ ու անծանոթ, համակիր թե օպոնենտ:

Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մարդ էր մահացել, վառ, պայծառ ու ինքնատիպ անհատականություն:
Սա լրջագույն հարված էր իշխանության առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող վարկանիշին, ինչը նրանք չէին կարող հանդուրժել:

Գործի դրվեցին ֆեյքային բոլոր ֆաբրիկաները, առատորեն վարձատրվեցին ու հանրային դաշտ նետվեցին իշխանական տխմար ու անբարոյական քարոզիչները, որնք ձևավորեցին տեղեկատվական տրենդ անուղեղ, չար, նախանձ ու մաղձոտ կոնտինգենտի համար:

Արդյունքում ֆեյսբուքյան տիրույթում Արմենի մահով ցնծում էին միայն իշխանական ֆեյքերը, վճարված վիժվածքներն ու նրանց ազդեցության տակ ընկած մի քանի հազար անուղեղ ու չարացած կենդանակերպեր:

Իրականում դա շատ, շատ փոքր թիվ է և ոչ մի կերպ չի կարող ներկայացնել մեր հասարակության իրական պատկերը:
Ես համոզված եմ, որ մեր ազգը, ժողովուրդը և հանությունը իրապես մեծ ցավ ապրեց Արմենի անժամանակ մահով, իսկ կեղտեր միշտ ու բոլոր տեղերում կան:

Հ.Գ. Մի խորհուրդ մեր հայրենակիցներին. արհամարհեք, ուշադրություն մի դարձրեք, մի հանրայնացրեք ու տարածեք այս վիժվածքների բարբաժանքները, մի հիասթափվեք ու հիասթափեցրեք լավ մարդկանց մեր ժողովրդից:
Մեր ժողովուրդն իրականում շատ լավն է, իմաստուն ու խելացի:

Պետք է ուղղակի ճանաչել, սիրել ու խոսել նրա հետ և նա քեզ կպատասխանի նույն սիրով:
Բարի շոգ կիրակի բոլորիս . . .»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»