Արտաքին 4 տարի առաջ - 16:04 17-07-2022

Հունաստանում վթարի է ենթարկվել ուկրաինական Ան-12 բեռնատար ինքնաթիռը, որում 12 տոննա «վտանգավոր նյութեր» են եղել

Ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության Ան-12 բեռնատար ինքնաթիռը հուլիսի 16-ի երեկոյան կործանվել է Հունաստանի հյուսիսում գտնվող Կավալա քաղաքի մոտ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ինքնաթիռն իրականացնում էր Սերբիա-Հորդանան չվերթը։ Վթարից քիչ առաջ օդաչուն տեղի ավիադիսպետչերներին հաղորդել է, որ շարժիչներից մեկը խնդիրներ ունի և վթարային վայրէջք է խնդրել: Մինչ ինքնաթիռի կործանումը տեղի բնակիչները երկնքում հրե գունդ են տեսել։ Ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից 40 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել են Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից:

Ինչպես հաղորդում է «Kathimerini» թերթը, ըստ աղբյուրների, ինքնաթիռում են գտնվել անձնակազմի ութ անդամները։ Ուկրաինայի ԱԳՆ-ն և «Մերիդիան» ավիաընկերությունը հայտնել են, որ անձնակազմը բաղկացած է եղել Ուկրաինայի ութ քաղաքացիներից։ Լրատվամիջոցների տեղեկություններով, ինքնաթիռը 12 տոննա «վտանգավոր նյութեր» էր տեղափոխում, որոնք ենթադրաբար պայթուցիկ էին։ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում 11․5 տոննա պաշտպանական արտադրանք, և որ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Ականատեսների վկայությամբ, վթարից երկու ժամ հետո պայթյուններ են լսվել։ Վթարի վայրին ամենամոտ բնակավայրերի բնակիչներին հորդորել են ամբողջ գիշեր փակ պահել տների պատուհանները, փողոց դուրս չգալ և դիմակ կրել։ Իշխանությունները չգիտեն, թե արդյոք ինքնաթիռում վտանգավոր քիմիական նյութեր են եղել: Հրշեջ-փրկարարները շրջափակել են վթարի վայրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում