Արտաքին 4 տարի առաջ - 10:21 17-07-2022

Բայդենը մի շարք հանդիպումներ է անցկացրել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջիդայում (Սաուդյան Արաբիա) մի շարք հանդիպումներ է անցկացրել մերձավորարևելյան տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։

Սպիտակ տան լրատվական ծառայության հաղորդումների համաձայն՝ Բայդենը երկկողմ հանդիպումներ է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Շոշափվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակի հարաբերությունների վրա ազդող մի շարք ասպեկտներ։

Բայդենը Բահրեյնի թագավոր Համադ Ալ-Խալիֆայի հետ հանդիպմանը մասնավորապես քննարկել է այս երկրում Կենտրոնական հրամանատարության և ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի տեղակայման հետ կապված իրավիճակը։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպման թեմաներից մեկը եղել է պարենային անվտանգությունը՝ մասնավորապես Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։

Սաուդյան Արաբիայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Բայդենն անդրադարձել է էներգետիկ թեմաներին։ «Միացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման 50% ավելացումն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսված քանակից: Այս և հետագա միջոցառումները զգալիորեն կնպաստեն առաջիկա շաբաթներին շուկաների կայունացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բայդենը հուլիսի 15-16-ը այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում, որտեղ ավելի վաղ, շաբաթ օրը, մասնակցել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների ղեկավարների հանդիպմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով